ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Սերգեյ Սմբատյանը ներկայացրեց Սիմֆոնիկ նվագախմբի առաջիկա ծրագրերը

Սերգեյ Սմբատյանը ներկայացրեց Սիմֆոնիկ նվագախմբի առաջիկա ծրագրերը
16.10.2018 | 23:30

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց 2018/2019 համերգաշրջանի ծրագրերը։ Սիմֆոնիկ նվագախմբի առանցքային ծրագրերից է Խաչատրյանի միջազգային փառատոնը, որը կմեկնարկի հոկտեմբերի 18-ին «Խաչատրյանը և ջազը» խորագրով համերգով։ Փառատոնը նվիրված է Արամ Խաչատրյանի 115-ամյակին։
Սիմֆոնիկ և կամերային 9 համերգ ընդգրկող խաչատրյանական փառատոնի շրջանակներում աշխարհահռչակ դաշնակահար Բորիս Բերեզովսկին հոկտեմբերի 31-ին կկատարի Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը: Հանդես կգան նաև թավջութակահար Ալեքսանդր Ռամը, ջութակահար Դանիել Ռոնը և այլք։ Փառատոնի շրջանակներում սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա հետաքրքիր նախագծով՝ «Խաչատրյան նոն-ստոպ», որի ընթացքում կներկայացվի Խաչատրյանի կինոերաժշտությունը։


Սերգեյ Սմբատյանի տեղեկացմամբ՝ այս տարվա դեկտեմբերին Սիմֆոնիկ նվագախումբը հանրությանը կներկայացնի «Մայքլ Ջեքսոն» նախագիծը։ Ըստ մաեստրո Սմբատյանի՝ Ջեքսոնի ստեղծագործություններում բավականին շատ սիմֆոնիկ երաժշտություն կա, և նշված նախագիծը խոստանում է տարբերվող ու հետաքրքիր լինել:
2019թ. փետրվար-մարտ ամիսներին կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ հոբելյանական փառատոնը։
2019-ին նվագախումբը հանդես կգա Տիգրան Մանսուրյանի հոբելյանին նվիրված համերգներով։
Ըստ դիրիժորի՝ 2018/19 համերգաշրջանի ընթացքում նախատեսված է մոտ 50 համերգ՝ Հայաստանում և Հայաստանից դուրս։


Սերգեյ Սմբատյանն անդրադարձավ նաև նախորդ՝ 2017/2018 համերգաշրջանին, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ունեցել է 48 համերգ՝ առաջինը՝ Լոնդոնում՝ «Գրամոֆոն» երաժշտական մրցանակաբաշխության ընթացքում։ Անցած համերգաշրջանում անցկացվեցին Խաչատրյանի 5-րդ միջազգային, Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ, մերօրյա լեգենդ Քշիշտոֆ Պենդերեցկու 85-ամյակին նվիրված, «Արմենիա» միջազգային փառատոները։ Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը կայացավ Սիմֆոնիկ նվագախմբի աննախադեպ ելույթներով։


Նախորդ համերգաշրջանում նվագախմբին ունկնդրել է 23931 հանդիսատես, 10252-ը՝ արտասահմանում, 1 միլիոն 624 հազար առցանց դիտում՝ առցանց հեռարձակված 26 համերգների ընթացքում։ Նվագախմբի կազմում ակտիվ գործունեություն են ծավալում 5 անսամբլները։ Հայկական երաժշտական շտեմարանը կհարստացնեն Սիմֆոնիկ նվագախմբի 158 աուդիո և 140 վիդեո ձայնագրությունները։ Նախորդ համերգաշրջանի ընթացքում կոլեկտիվի հետ ելույթ է ունեցել 18 երկիր ներկայացնող 47 արտիստ՝ անվանի երաժիշտներ, որոնց կատարումները զարդարում են աշխարհի լավագույն բեմերը։ Մեդիչի TV-ով հեռարձակվել է նվագախմբի 4, euronews.com-ով՝ 1 համերգ։ Արտասահմանյան մամուլը Սիմֆոնիկի գործունեությունը լուսաբանել է իր 135 հրապարակումներով, տեղական լրատվամիջոցները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին անդրադարձել են 1150 անգամ։

Դիտվել է՝ 1996

Մեկնաբանություններ